Արտադրանք
Հեռացված լյումինոֆոր
ՀԵՌԱՑՎԱԾ ԼՅՈՒՄԻՆՈՖՈՐ
Լյումինոֆոր (լատ. lumen – լույս, φορός -կրող) նյութեր են, որոնք ընդունակ են լուսարձակել, այսինքն լույս կրող: Քիմիական կազմությամբ լյումինոֆորները լինում են անօրգանական և օրգանական: Լուսարձակել իվիճակի են շատ ցիկլային դասի օրգանական միացություններ (բենզոլ, խեժ, կենդանիների օրգանական մնացորդներ, արոմատիկ նյութերի և այլն) և համեմատաբար փոքր քանակի անօրգանական նյութեր:
Ներկայումս անընդհատ աճում է էներգաարդյունավետ լույսի աղբյուրների անհրաժեշտությունը: Նրանց թվում առաջատար տեղ են զբաղեցնում սպիտակ լուսարձակող լուսադիոդները (LED):
Լույսի աղբյուրների ստացման տեխնոլոգիաներում ինտենսիվ զարգացում է ստացել կապույտ LED-երի և նրանցից բարձր գտնվող դեղին լյումինոֆորների օգտագործումը: Սպիտակ լույսի արդյունավետությունը և գույնի համասեռությունը խիստ կախված են տարածապես հեռու գտնվող լյումինոֆորներից: Կան լյումինոֆորի տեղադրման մի քանի տարբերակներ՝ լյումինոֆորը LED-ի ներսում կամ LED-ից հեռացված:
Հեռացված լյումինոֆորը իրենից ներկայացնում է փոշի՝ մասնիկների չափը 5-15 մկմ: Լյումինոֆորները բաղկացած են անօրգանական նյութերից լեգիրված օպտիկապես ակտիվ տարրերով: Ամենատարածվածը նռնաքարի հիմքով միացություններն են՝ A3B5O12 քիմիական բանաձևով, որտեղ A և B - քիմիական էլեմենտներ են, O–թթվածին: Նռնաքարերի մեծ խմբի մեջ առանձնանում է իտրիում ալյումինե նռնաքարը՝ (YAG) Y3AI5O12 քիմիական բանաձևով : Այս նյութի հիման վրա ստացված լյումինոֆորները կոչվում են YAG – լյումինոֆորներ:
Որպես օպտիկապես ակտիվ հավելումներ օգտագործվում են հազվագյուտ հողերի մետաղներ (REE), նրանց օքսիդները և այլ միացություններ: Օպտիկական ակտիվությունը ունեն REE մեծ մասը:
YAG – լյումինոֆորներում առավել հաճախ օգտագործվում է ցերիումը Ce:
Հեռացված լյումինոֆորը - դա էլեմենտ է, որը իրենից ներկայացնում է օպտիկապես թափանցիկ նյութի (ինչպիսիք են ապակիները կամ պոլիկարբոնատները) մակերեսին կամ հենց նյութի մասսային ավելացված լյումինոֆորի համակցություն: Լյումինոֆորի շերտից առաջ գտնվում է արտացոլման բարձր գործակցով նյութ (ավելի քան 0,95):
Լյումինոֆորը հեռացնելով կապույտ լույսի ճառագայթման աղբյուրից հնարավորություն է տալիս LED լույսերը և էլեկտրական լամպերը հասցնել նոր որակական մակարդակի:
Հեռացված լյումինոֆորների օգտագործումը կարող է զգալիորեն փոխել և բարելավել լուսադիոդային լամպերի որակը:
Հեռացված լյումինոֆորները թույլ է տալիս՝
- ստանալու LED առաջնային ճառագայթումից տարբեր, լույսային այլ սպեկտրալ հատկանիշներով ճառագայթներ
- ստանալ ջերմային լույսի աղբյուրներին մոտ լույսի սպեկտր
- բարելավել լուսատու սարքի արդյունավետությունը բնական լույսին մոտ լուսարձակումով
- ստեղծել նոր հնարավորություններ LED լամպերի նախագծողների և դիզայներների համար
- նվազեցնել սարքերի լույսի պայծառության միավորի չափերը
- արտադրել նախկինում անհասանելի կատարման լուսատու սարքեր
-սինթեզվել է Y3Al5O12:Ce3+ լյումինոֆոր՝ օգտագործելով էներգո տնտեսող մեթոդ
-տվյալ լյումինոֆորի ստացումը ապացուցվել է X-ray (ռենտգենո-ֆազային) անալիզով
-հետազոտվել են ստացված լյումինոֆորի լուսատեխնիկական բնութագրերը
Սինթեզված լյումինոֆորը կարող է օգտագործվել որպես հեռացված լյումինոֆոր LED լուսատուներով սարքավորումներում: