Արտադրանք

Հեռացված լյումինոֆոր

ՀԵՌԱՑՎԱԾ ԼՅՈՒՄԻՆՈՖՈՐ

Լյումինոֆոր (լատ. lumen – լույս, φορός -կրող) նյութեր են, որոնք ընդունակ են լուսարձակել, այսինքն  լույս կրող: Քիմիական կազմությամբ լյումինոֆորները լինում  են անօրգանական և օրգանական: Լուսարձակել իվիճակի են շատ ցիկլային դասի օրգանական միացություններ (բենզոլ, խեժ, կենդանիների օրգանական մնացորդներ, արոմատիկ նյութերի և այլն) և համեմատաբար փոքր քանակի անօրգանական նյութեր:

Ներկայումս անընդհատ աճում է էներգաարդյունավետ լույսի աղբյուրների անհրաժեշտությունը: Նրանց թվում  առաջատար տեղ են զբաղեցնում  սպիտակ լուսարձակող  լուսադիոդները (LED):

Լույսի աղբյուրների ստացման  տեխնոլոգիաներում ինտենսիվ զարգացում է ստացել կապույտ LED-երի  և նրանցից բարձր գտնվող դեղին լյումինոֆորների օգտագործումը: Սպիտակ լույսի արդյունավետությունը և գույնի համասեռությունը  խիստ կախված  են տարածապես հեռու գտնվող լյումինոֆորներից: Կան լյումինոֆորի տեղադրման մի քանի տարբերակներ՝ լյումինոֆորը LED-ի ներսում  կամ LED-ից հեռացված:

Հեռացված լյումինոֆորը իրենից ներկայացնում է  փոշի՝  մասնիկների չափը 5-15 մկմ: Լյումինոֆորները բաղկացած են անօրգանական նյութերից  լեգիրված օպտիկապես ակտիվ տարրերով: Ամենատարածվածը նռնաքարի հիմքով միացություններն են՝ A3B5O12 քիմիական բանաձևով, որտեղ A և B - քիմիական էլեմենտներ  են, O–թթվածին: Նռնաքարերի մեծ խմբի մեջ առանձնանում է իտրիում ալյումինե նռնաքարը՝ (YAG) Y3AI5O12  քիմիական բանաձևով : Այս նյութի հիման վրա ստացված լյումինոֆորները կոչվում են YAG – լյումինոֆորներ:

Որպես օպտիկապես ակտիվ հավելումներ օգտագործվում են հազվագյուտ հողերի մետաղներ (REE), նրանց օքսիդները և այլ միացություններ: Օպտիկական ակտիվությունը ունեն  REE մեծ մասը:

YAG – լյումինոֆորներում առավել հաճախ օգտագործվում է ցերիումը Ce:

Հեռացված լյումինոֆորը - դա էլեմենտ է, որը իրենից ներկայացնում է օպտիկապես թափանցիկ նյութի (ինչպիսիք են ապակիները կամ պոլիկարբոնատները) մակերեսին  կամ հենց նյութի մասսային ավելացված լյումինոֆորի համակցություն: Լյումինոֆորի շերտից առաջ գտնվում է արտացոլման բարձր գործակցով նյութ (ավելի քան 0,95):

Լյումինոֆորը հեռացնելով կապույտ լույսի ճառագայթման աղբյուրից հնարավորություն է տալիս LED լույսերը և էլեկտրական լամպերը հասցնել  նոր որակական մակարդակի:

Հեռացված լյումինոֆորների օգտագործումը կարող է զգալիորեն փոխել և բարելավել լուսադիոդային լամպերի որակը:

Հեռացված լյումինոֆորները  թույլ է տալիս՝

  • ստանալու LED առաջնային ճառագայթումից տարբեր,  լույսային այլ սպեկտրալ հատկանիշներով ճառագայթներ
  • ստանալ ջերմային լույսի աղբյուրներին մոտ  լույսի սպեկտր
  • բարելավել լուսատու  սարքի արդյունավետությունը  բնական լույսին մոտ լուսարձակումով
  • ստեղծել նոր հնարավորություններ  LED լամպերի նախագծողների և դիզայներների համար
  • նվազեցնել սարքերի լույսի պայծառության միավորի չափերը
  • արտադրել   նախկինում անհասանելի կատարման լուսատու սարքեր 

-սինթեզվել է Y3Al5O12:Ce3+ լյումինոֆոր՝ օգտագործելով էներգո տնտեսող մեթոդ

-տվյալ լյումինոֆորի ստացումը ապացուցվել է X-ray (ռենտգենո-ֆազային) անալիզով

-հետազոտվել են ստացված լյումինոֆորի լուսատեխնիկական  բնութագրերը

Սինթեզված լյումինոֆորը  կարող է օգտագործվել որպես հեռացված լյումինոֆոր LED լուսատուներով սարքավորումներում: