Արտադրանք

Ֆոտոլյումինոֆոր

ՖՈՏՈԼՅՈՒՄԻՆՈՖՈՐՆԵՐ

երկարատև հետլուսարձակմամբ

Տեխնիկա տնտեսական Նկարագրություն

«Հետլուսարձակում» (ֆոսֆորեսցենցիա) տերմինը նշանակում է լուսարձակման շարունակում գրգռման աղբյուրի (արևի լույսի, շիկացման, լյումինիսցենտ, կամ ուլտրամանուշակագույն լամպերի) ազդեցության դադարեցումից հետո:

Ֆոտոլյումինոֆորները իրենցից ներկայացնում են նուրբ դիսպերսիոն, չայրվող, էկոլոգիապես և պայթյունաանվտանգ փոշիներ, որոնք չեն պարունակում թունավոր կամ ռադիոակտիվ իզոտոպներ: Բնական և արհեստական լուսավորումից լյումինոֆորները կուտակում են մեծ լուսաքանակներ: Արտաքին լուսավորումը դադարեցնելուց հետո լյումինոֆորները լուսարձակում են կուտակած լուսաքանակները  4- 16 ժ  ընթացքում  (հետագա լուսարձակման ավարտից հետո` կրկնակի լուսարձակման ֆունկցիայի վերականգնում):

Կիրառումը՝

Լյումինոֆորները կարող են օգտագործվել որպես ոչ ռադիոակտիվ լյումինիսցենտ ներկերի հիմք տարբեր ցուցանակների, էվակուացիոն նշանների, ճանապարհային գծանշումների, շինանյութերի տարրերի, սարքավորումների դրոշման, տպագրության, գեղանկարչության, ցուցափեղկերի, գրասենյակների ձևավորման, մեքենաների թյունինգի համար

Ինչպես նաև պլաստմասների, կամ պոլիմերային թաղանթների  (որոնք գյուղատնտեսության մեջ՝ ջերմոցներում, 30 - 50%-ով բարձրացնում է բերքատվությունը), արհեստական նրբաթելերի, կաշվի, ռետինի, գործվածքների, ճենապակու արտադրության մեջ որպես լցուկ, ինչպես նաև տարբեր այլ արտադրանքների պատրաստում նրանց հիմքի վրա (հագուստ, բիժուտերիա, խաղալիքներ, հուշանվերներ, ջահեր, լուսակալներ, ոստիկանության, փրկարարական և հրշեջ ծառայությունների հատուկ նշանակության սարքավորումների և հանդերձանքի համար)

Առավելությունները՝

  1. Էլեկտրաէներգիայի տնտեսում
  2. Անվտանգության ապահովման բարձրացում տարբեր վթարային իրավիճակներում
  3. Ոչ ստանդարտ գեղարվեստական և գունային լուծումների ապահովում ձևավորման աշխատանքներում

Լյումինիսցենտների օգտագործման տեխնոլոգիան մատչելի է և հասանելի:  Առաջարկվող լյունինոֆորները կայունություն են ցուցաբերում տարբեր կլիմայական ազդեցությունների նկատմամբ և աշխատում են -500C +1000C ջերմաստիճանային տիրույթում:

 

Ֆոտոլյումինոֆորներըի ֆիզիկա-քիմիական և տեխնիկա-տնտեսական ցուցանիշները՝

Ֆոտոլյումինոֆորը  իրենից ներկայացնում է եվրոպիումով (Eu), դիսպրոզիումով (Dy)  և իտտրիումով (Y)  ակտիվացված ստրոնցիումի ալյումինատ:

Քիմիական բանաձևը՝ (SrAl2O4): (Eu,Dy,Y)

Վտանգավորության աստիճան՝  ցածր  (4-րդ վտանգավորության դաս)

Ֆիզիկական (ագրեգատային) վիճակը՝ սպիտակ կամ թույլ դեղնագույն փոշի

Նյութի հիմնական ցուցանիշները՝

  • հալման ջերմաստիճանը (օC)` 2500
  • քայքայման ջերմաստիճանը (օC)` չի քայքայվում
  • խտությունը` 5,0
  • տեսակարար կշիռը  (գ/սմ3)` 2,0 - 2,5
  • լուծվելիությունը ջրում` չի լուծվում
  • pH` 6,7 - 7,3 (չեզոք)
  • լուծվելիությունը օրգանական լուծիչներում` չի լուծվում
  • այրման (բռնկման) ջերմաստիճանը (օC)` չի այրվում
  • կայունությունը` չի քայքայվում մինչև 2500 օC
  • քիմիական կայունությունը` իներտչի ենթարկվում կորոզիայի
  • թափանցելիությունը` ոչ լուսաթափանցիկ

Լուսավորության գույները՝

  • ԿԱՆԱՉ
  • ԿԱՊՈՒՅՏ
  • ՓԻՐՈՒԶԱԳՈՒՅՆ
  • ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ

Հետլուսարձակման ինտեսիվությունն ու տևողությունը՝

Մարդու աչքի համար տեսանելի հետլուսարձակման ինտենսիվությունն ու տևողությունը կախված են մի շարք գործոններից`

  • լյումինոֆորի տեսակից
  • շրջակա միջավայրի ջերմաստիճանից
  • շրջակա միջավայրի լուսավորվածությունից
  • սկզբնական «լիցքավորման» ինտենսիվությունից և տևողությունից

Շրջակա միջավայրի լուսավորվածության պայմաններում ֆոտոլյումինոֆորի լուսարձակումը, իհարկե, չի երևում և չունի գործնական նշանակություն:

Սակայն, արտաքին լուսավորության բացակայության դեպքում, մասնավորապես` լրացուցիչ լուսավորության հնարավորության բացակայության, կամ արտակարգ իրավիճակներում հարկադիր հոսանքազրկման պամաններում, այն դառնում է  անվտնգության ապահովման և մարդկանց կյանքի փրկման կարևորագույն, իսկ երբեմն էլ` միակ միջոց:

Բացի անվտանգության և «բարոյական» վերոհիշյալ գործոններից, լյումինոֆորների կիրառումն ունի նաև զուտ տնտեսական հիմնավորում և էֆեկտ. անվտանգության և էվակուացիոն նշանների, ցուցանակների լուսավորման համար կատարվող ծախսերի նվազեցման հաշվին:

Ավելին. արտակարգ իրավիճակներում հարկադիր հոսանքազրկման պամաններում էվակուացիոն նշանների լուսավորման համար պետք է ստեղծել ավտոնոմ վթարային լուսավորման համակարգ, որը կապված է զգալի նյութական ծախսերի հետ, և որի անհրաժեշտությունը վերանում է լյումինոֆորով պատրաստված ցուցանակների և էվակուացիոն նշանների տեղադրման շնորհիվ: Հաշվի առնելով նշված համակարգերի ստեղծման և շահագործման ծախսերը` ֆոտոլյումինոֆորային ցուցանակների և էվակուացիոն նշանների կիրառումը կարճ ժամանակահատվածում կբերի զգալի տնտեսական օգուտ:

Ծածկելիություն՝ 50 – 200 գ/մ2